26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը

ՀՀ կառավարության  այսօրվա նիստից առաջ  ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանը հայտարարերց, որ մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ առաջին հանձնարարականն ուղղվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին:

«Կարծում եմ` համակարծիք կլինեք, որ թե մեր համաքաղաքացիների, թե զբոսաշրջիկների ու ներդրողների համար մեր երկիրը գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովենք մեր քաղաքների, գյուղերի, այգիների և այլ վայրերի մաքրությունը: Այս պատճառով մենք մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,-նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվեց երկուամսյա ժամկետում առաջինը մշակել և կառավարություն ներկայացնել «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգը, հստակ սահմանելով գործողեւթյունների պլանը և ժամանակացույցը, յուրաքանչյուր սուբյեկտի` գերատեսչություններ, համայնք, տնտեսվարող սուբյեկտ, քաղաքացի, պատասխանատվության շրջանակը:

Երկրորդը` հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման գործընթացին` ներգրավվելով Բնապահպանության նախարարությանը և բնապահպանության ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ