26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ պաշտպանության նախարարը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչեւային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է նաեւ հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել  համագործակցության ներկայիս մակարդակը: Նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում եւ կարեւորել մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ բնագավառներում փորձի փոխանակումը:

Տիկին դեսպանն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը եւ հույս հայտնել, որ համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ