02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհո՛գ եղեք, առաջինը մենք ենք հետամուտ լինելու, որ հարգենք օրենքը. Շարմազանով (տեսանյութ)

«Մեր համամասնական ցուցակը բավական մրցունակ է»: Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ներկայացնելով ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողության ընտրության ժամանակ»,-հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ցուցակի առաջին տասնյակն այսպիսին է՝ Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան, Արա Բաբլոյան, Արմեն Ամիրյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Մարգարիտ ԵսայանըՍամվել Ֆարմանյան, Կարեն Ավագյան:

Հարցին, թե այն փաստը, որ Վիգեն Սարգսյանն է գլխավորում ՀՀԿ ցուցակը, արդյոք հավաստում է մամուլի տեղեկությունները, թե նա մտադրություն ունի լինել վարչապետ ընտրություններից հետո, Է. Շարմազանովը պատասխանեց, որ եթե մամուլին հղում արվեր, ապա նախագահ Սերժ Սարգսյանը պիտի լիներ ՀՀԿ-ի ցուցակում, որպեսզի հետո էլ դառնար ԱԺ նախագահ, սակայն ցուցակում նա չկա: «Ի՞նչ կլինի 2018 թվականից հետո, ես չեմ կարող ասել, որպեսզի 2018-ին ՀՀԿ-ի ներկայացուցիչը դառնա վարչապետ, նախ անհրաժեշտ է, որ 2017 թ-ին մենք գրանցենք հաջողություն»,-շեշտեց նա: Վերջինս հիշեցրեց, որ նախագահը կուսակցության համագումարի ժամանակ արդեն հայտարարել է, որ մեծամասնություն ունենալու դեպքում ՀՀԿ-ի կառավարության ղեկավարը մնալու է գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե որքանով է նպատակահարմար, որ սահմանային լարվածությանը զուգահեռ Պաշտպանության նախարարը զբաղվի ոչ թե այդ հարցերով, այլ քարոզչությամբ, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, բացի այդ Վիգեն Սարգսյանը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում է զբաղվելու քարոզչությամբ, ինչպես նաև ՀՀԿ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր պաշտոնյա: Մենք ամեն ինչ անելու ենք օրենքի տառին համապատասխան, անհոգ եղեք, առաջինը մենք ենք հետամուտ լինելու, որ հարգենք օրենքը ու մեր պաշտոնական պարտականությունները չխաչվեն քարոզարշավի հետ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ