26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեն միայն մեկ դեպքում (տեսանյութ)

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում ենք ամենայն լրջությամբ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը:

Նա հայտնեց, որ ինքը և ասուլիսի մյուս բանախոսը` կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսականն առաջադրվելու են կուսակցության վարկանիշային ցուցակով, ինքն` առաջին ընտրատարածքում, իսկ Միսակյանը` 10-րդ, որն ընդգրկում է Կոտայքի մարզը:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես են պայքարելու, հատկապես Կոտայքի մարզում, քանի որ այստեղ հայտնի է, թե ինչպիսի ազդեցություն ունի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Միսակյանը պատասխանեց. «Մենք երիտասարդ մարդիկ ենք, լավ կրթություն ենք ստացել, իհարկե, համարում ենք, որ իսկապես դժվար կլինի փողի տոպրակների դեմ կռիվ տալ, բայց մենք մեր հայրենիքի ապագայով մտահոգ մարդիկ ենք: Մենք պայքարելու ենք բոլոր քաղաքական, դասական երանգներով, ընդունելի բոլոր մեթոդներով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրությունները չկեղծեն: Մենք կանգնելու ենք` կռիվ տալու, որ տեղամասում լինեն մաքուր ընտրություններ»:

Մեր հաջորդ հարցին, թե խորհրդարանում հայտնվելու ժամանակ կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ, եթե վերջինս էլ հաղթի ընտրություններում, Ա. Միսակյանը պատասխանեց, որ կոալիցիա կկազմեն այն դեպքում, երբ կոալիցիայի կողմերն ունենան քաղաքական որոշումներ կայացնելու վրա իսկական ազդեցություն: Է. Առաքելյանը շեշտեց, որ այն ժամանակ, երբ կոալիցիայում էին, չունեին այդ ազդեցությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ