20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօր Տեառնընդառաջի տոնն է. ինչպես զարդարել սեղանը (տեսանյութ)

Փետրվարը 13-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջ տոնը: Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի ներկայացմամբ` այս տոնը պետք է նշել Հիսուսի ծննդից 40 օր հետո, քանի որ ըստ հին կանոնակարգերի` երեխայի ծնունդից 40 օր հետո նրա ծնողները երեխային պիտի տանեին տաճար: «Ավանդույթ կա, որ Սիմոն ծերունին երազել է այնքան ապրել, որ Տիրոջն ընդառաջ գնա, և Աստծո կամոք նրա երազանքն իրականացել է, և 40-րդ օրը նա կարողացել է տեսնել նորածին Հիսուսին: Սա քրիստոնեական մեկնաբանությունն է, ու սրանով հանդերձ այս տոնն ունի նաև խոր արմատներ, ինչպես նաև այլ տոները»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ազգագրագետը:

Նա ընդգծեց, որ այս տոնն ունի ժողովրդական հավատալիքների դրսևորումներ: Այսօր երեկայոն եկեղեցում պիտի պատարագ մատուցվի, իսկ ժողովրդական հավատալիք դրսևորման ձևերից է կրակի վառելը, որի վրայով նորապսակները ցատկում են:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը հավելեց, որ կա նաև մի վարկած, որ կապվում է մեռնող և հարություն առնող աստծո հետ: «Խոհանոցը տալիս է պատկերը, թե որտեղից է գալիս այս տոնը: Բոլոր կերակուրներում առկա է ցորենը: Միշտ օգտագործել են խաշիլ, ձավարով տարբեր կերակրատեսակներ, պատրաստվել է նաև բոված աղանձ, սեղանը զարդարել են չամիչը, չրի տարբեր տեսակներ»,-նկատեց նա: Հնում օգտագործվել է նաև ածիկը:

Ս. Մամուլյանի խոսքով` այս կերակրատեսակները հիմա էլ կարելի է հանդիպել տոնական սեղաններին:

«Սա առաջին հերթին նոր նշանվածների ու ամուսնացածների տոնն է համարվում, բայց ընտանիքի մյուս անդամների համար էլ սա տոն է»,-եզրափակեց ազգագրագետը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ