25 Մայիսի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հայտնի են ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՀԿ-ականների անունները /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց որոշ ընտրական տարածքներում առաջադրվելիք՝  իրենց թեկնածուների անունները:

Այսպես, թիվ 1 ընտրակատարածքում, որտեղ ընդգրկված են Նոր Նորքը, Ավանը, Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, ԵԿՄ-ից Ղուկաս Ուլիխանյանը, ընդհանուր առմամբ՝ 12 թեկնածու:

Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում ներառված են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գեւորգյանը եւ այլք:

Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում առաջադրվելու են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք:

Երեւանի կենտրոնում առաջադրվելու են Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը  եւ այլք:

Անդրադառնալով մարզերին՝ ՀՀԿ խոսնակը նշեց ՝  Շիրակում առաջադրվել են Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Ֆելիքս Ցոլակյանը ու  այլք:

Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Աղայանը, Հասմիկ Ամիրյանը և  այլք ներկայացվել են  Տավուշի ռեյտինգային ցուցակում:

Գեղարքունիքի մարզում պատգամավորական մանդատի համար կմրցեն Րաֆֆի Գրիգորյանը, Տիգրան Արզաքանցյանը, Ռուզաննա Հակոբյանը, Բագրատ Հարությունյանը և այլք։

Կոտայքի մարզում առաջադրվել են Արամ Հարությունյանը, Սամվել Սանամյանը, Համլետ Հայրապետյանը և այլք։

Արագածոտնի մարզի տարածքային ցուցակում են Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մնացական Մնացականյանը և այլք։

Արմավիրի մարզում ՀՀԿ ցուցակով ներկայացված կլինեն Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը և ուրիշները։

Վայոց Ձոր և Սյունիք մարզերում մրցապայքարի մեջ կլինեն Աշոտ Արսենյանը, Վահե Հակոբյանը, Ավետ Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը և այլք։

Լոռու մարզում ներկայացված են Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը, Գրիշա Դավթյանը, Լուսինե Մեջլումյանը և ուրիշները։

Արարատի մարզում առաջադրվել են Արայիկ Գրիգոյանը, Ալիկ Սարգսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Մուրադ Մուրադյանը և ուրիշները:

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ