26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալ Մանվել Գրիգորյանի անունը չկա ՀՀԿ ռեյտինգային ցուցակում

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ ռեյտինգային ցուցակում բացակայում է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի անունը:

Շարմազանովը շեշտեց՝   ՀՀԿ-ի  ցուցակում ԵԿՄ-ից բազմաթիվ այլ մարդիկ կան:

«Մանվել Գրիգորյանի սատարումը ՀՀԿ-ին նորություն չէ, մենք միասին երկար տարիներ համագործակցել ենք ու ես համոզված եմ, որ մեր համագործակցությունը ԵԿՄ-ի հետ, անձամբ պարոն Գրիգորյանի հետ, արդյունավետ է և երկարաժամկետ», – ասաց  Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը շեշտեց դեռևս  ոչինչ չի կարող ասել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ ցուցակում ընդգրկվելու մասին:

Լրագրողների հարցին՝ կլինի՞ ցուցակում արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանի անունը,  Շարմազանովը պատասխանեց. «Ցուցակը վերջնական կքննարկվի չորեքշաբթի երեկոյան, օրենքով սահմանված ժամկետում կներկայացնենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ