26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ սուրբ տեղը թափուր չի մնա. ՀՀԿ-ականը՝ Հովիկ Աբրահամյանից ու մյուսներից (տեսանյութ)

«Այդ մասին շատ հստակ շաբաթ օրը կտեղեկանաք: Քննարկումները տեղի կունենան այդ օրը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք առաջադրվելու է խորհրդարանական ընտրություններին:

Հարցին, թե ցանկություն ունի լինել հաջորդ խորհրդարանում, նա պատասխանեց. «Ես իմ ցանկությունները կարտահայտեմ շաբաթ օրը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից հեռացումներին, ապա նա նկատեց, որ մատների վրա կարելի է հաշվել, թե քանի հոգի են հեռացել, սակայն հարցն այն է, թե քանի հոգի են անդամագրվել կուսակցությանը վերջին ամիսներին: Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկն է հեռացել, Ս. Նիկոյանն արձագանքեց. «Առանցքային դեմք չեն ծնվում, դառնում են: Տարբեր ժամանակներ ՀՀԿ-ի մեջ առանցքային դեմքեր եղել են տարբեր մարդիկ, հիմա էլ ուրիշ մարդիկ կլինեն: Այդ սուրբ տեղը թափուր չի մնա»:

Ս. Նիկոյանի խոսքով՝ կուսակցությունում տեղի ունեցող պրոցսները միտված են կուսակցության առողջացմանը:

Հարցին, թե ռեյտինգային ընտրակարգը կբերի ներկուսակցակացական պայքարի, նա ասաց. «Այս ընտրական համակարգի առաջնահատկությունն այն է, որ բոլորը բոլորի հետ մրցում են: Յուրաքանչյուր ընտրատարածքում մոտ 15 կարող է առաջադրվել, հանրությունը հնարավորություն կունենա ընտրելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ