26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

23 ամյա սյունեցին բռնաբարել է 16 ամյա աղջկան

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 16-ամյա աղջկա հետ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքերը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ Սիսիան քաղաքի անչափահաս՝ 16-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, ձեռքով գլխին հարվածելով եւ բերանը փակելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ