26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդիրներ շատ ունենք, բայց հույս չունենք. Արաքսավանի համայնքապետը բարձրաձայնում է

«Մեր համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Խնդիրներ շատ ունենք, բայց հույս չունենք…», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց   Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավար Ատոմ Թադևոսյանը:

Վերջինս ընդգծեց՝ համայնքը մեծ խնդիրներ ունի ոռոգման ջրի հետ կապված: Ցանցը վերանորոգման կարիք ունի:

«Մանկապարտեզը  ևս վերանորոգմանկարիք ունի: 2010 թվականից հետո մեր համայնքում մանկապարտեզն այլևս չի գործում, քանի որ պայմաններ չկան պարզապես: Նույնպիսի վիճակ է  նաև մշակույթի տան պարագայում: 2008-ից մեր մշակույթի կենտրոնն այլևս չի գործում:

Համայնքային ճանապարհների վիճակն այնքան էլ վատ չէ: Բարեգործական հիմունքներով  ճշապատվել են: Մի խոսքով՝ խնդիրներ շատ կան, բայց լուծման ուղիներն անհայտ են», – նշեց համայնքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ