26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ական պատգամավորներն աշխատավարձերը կփոխանցեն սիրիահայերի ֆոնդին

Սիրիայում ծավալվող զարգացումների արդյունքում զոհվել է 32 սիրիահայ: Նրանցից յոթը զինծառայող են, այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ` ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին:

Նշենք, որ խորհրդարանը քննարկում է “Պետական տուրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին  նախագիծը, որի ընդունման արդյունքում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից:

“Այսօր էլ ծանր իրավիճակ է այնտեղ, 15  հազարանոց զորք է մտել Հալեպ, մոտ երեք հարյուր հակառակ թեւից մարդ է  սպանվել, պայթյունների հետեւանքով երեսունից ավելի քաղաքացիներ են զոհվել: Բարեբախտաբար, այս պահի դրությամբ մեր ունեցած տեղեկություններով, հայեր չկան”,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Ինչ վերաբերվում է  ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարության գործողություններին, Հրանուշ Հակոբյանն ասաց.”Եթե համամատելու լինենք  2002-2003 թթ հետ , երբ Իրաքի դեպքերն էին տեղի ունենում, կառավարութունը մեկ որոշում չի ընդունել: Անցնող երկու-երեք ամսվա ընթացքում մենք ընդունել ենք առնվազն տասներեք որոշում”:

Նախարարի խոսքով, սիրիահայերի համար պարզեցվել եւ զրոյացվել են բոլոր կարգի վճարները, պարզեցվեց վիզաների ստացման կարգը, որն արդեն սահմանի վրա է տրվում, սիրիահայերի առողջապահական  ու կրթական խնդիրների մի մասը անվճար կլուծվեն:

Այսօր առկա է սիրիահայերին աշխատանքով ապահովելու խնդիրը: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ ստեղծվել է սիրիահայերի  խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն հենց սիրիահայեևրի մասնակցությամբ, որը շուտով կգրանցվի ՀՀ ԱՆ-ում:

Սամվել Ֆարմանյանն առաջարկեց պատգամավորների հոկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցել  ասիրիահայերի ֆոնդին, նաեւ կառավարությանը առաջարկվեց նույնն անել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը երկուշաբթի գումարած  նիստին միաձայն որոշել է իր բոլոր պատգամավորների աշխատավարձերի  մի մասը փոխանցել սփյուռքահայերի ֆոնդին: Նա կոչ  արեց մյուս խմբակցություններին միանալ նախաձեռնությանը: Նա նաեւ նշեց, որ քննարկվող օրենքի ընդունումը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանութունները ոչ թե խոսքերով, այլ գործով հստակ արձագանքում են այն խնդիրներին որոնք կան, եւ կոչ արեց բոլորին մեկ մարդու նման կողմ քվեարկել:

Իսկ Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ սիրիահայերին աջակցության առումով  ՀՅԴ-ն եւս մեծ գործ է արել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ տեղում: “Այսօր Սիրիայում ստեղծված է միասնական կառույց, որը համայնքի խնդիրներով է զբաղվում, համախմբված են բոլոր դասական կուսակցությունները,  իսկ տեղեկատվությունը տրվում է մի աղբյուրից` առաջնորդարանի մամլո դիվանից”,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նշենք, որ օրինագծի քննարկումը խորհրդարանը կշարունակի հաջորդ քառօրյային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ