20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առավոտյան աղոթք

Տե՛ր իմ, օրհնի՛ր իմ աղոթքը: Օգնի՛ր ինձ ամբողջ հոգով ու մարմնով առանց ցրվելու կանգնել Քո առաջ: Սովորեցրու ինձ աղոթել Քեզ: Հաստատի՛ր ինձ հավատի մեջ:
Բոցավառ սեր շնորհիր Քո հանդեպ: Տե՛ր, լուսավորի՛ր իմ բոլոր մտածումները, զգացմունքներն ու գործերը: Սովորեցրու ինձ յուրաքանչյուր իրադարձության մեջ տեսնել Քո կամքը և ուժ տուր կատարել այն:

Փակի՛ր իմ շուրթերը չար և դատարկ խոսքերի համար և ձեռքերս հետ պահիր չար գործից: Փորձության ժամանակ ուժ տուր այն ընդունել քաջությամբ և Քեզ համար զոհաբերություն դարձնել: Բարու աղբյուր դարձրու ինձ, Տե՛ր, բոլորի համար՝ ում որ հանդիպեմ այսօր: Ընդունի՛ր իմ աղոթքը նաև նրանց անունից, ովքեր չեն ճանաչում քեզ, և փրկիր նրանց անհավատությունից:

Շնորհակալ եմ, Տե՛ր, հոգուս համար, այն ամենի համար, ինչ շրջապատում է ինձ՝ մերձավորների և հեռավորների երկնքի և երկրի և առավել ևս կենարար Քո սիրո համար: Տո՛ւր ինձ, Տե՛ր, ամբողջ օրը հիշել և գոհություն հայտնել Քեզ: Ամեն

Ալեքսանդր Մեն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ