26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կթուլացնի՞ ՀՀԿ-ը (տեսանյութ)

«Հայ ազգային կոնգրեսը մի քանի կազմակերպությունների խումբ է, եթե ՀԱԿ-ը հաշվարկելու է, որ առանձին կարող են հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, կարող են առանձին մասնակցել, բայց եթե ոչ, կարող են որոշել միավորվել «Ծառուկյան» դաշինքի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա` եթե գործարար Խաչատուր Սուքիասյանն, ով նախկինում աջակցում էր ՀԱԿ-ին, լինի «Ծառուկյան» դաշինքում, ապա ավելի է մեծանում հավանականությունը, որ Կոնգրեսն էլ կմիանա:

Անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալու որոշմանն` Ալ. Մարկարովը շեշտեց, որ եթե դիտարկում ենք, որ ուղղակի մեկ անձ է հեռացել կուսակցությունից, դա չի թուլացնի ՀՀԿ-ը, բայց եթե նրա հետ գնա այլ ռեսուրս, կողմնակիցներ, ապա դա կարող է ազդել ՀՀԿ-ի վրա: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ