26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարգին Հայկոն աջակցում է «Ելք» դաշինքին. կդառնա՞ պատգամավոր

«Ես հենց զգամ, որ Ազգային ժողովում իմ ուժն, իմ անելիքն ավելի մեծ է, քան կարողանում եմ անել դրանից դուրս, որոշումն նաև այդպիսին կարող է լինել»,-այսօր «Ելք» դաշինքի համաժողովից հետո, որին նա մասնակցում էր որպես աջակից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դերասան, հումորիստ, անկուսակցական Հայկ Մարությանը (Կարգին Հայկո)՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է լինել ցուցակում ու միգուցե հայտնվել օրենսդիր մարմնում:

Միաժամանակ նա նշեց, որ այս պահին համարում է, որ ՀՀ քաղաքացու համար ավելի շատ կարող է անել Ազգային ժողովից դուրս: Հարցին, թե չի անհանգստանում, որ կարող են իր հակաիշխանական գործունեության համար խոչընդոտել իր ստեղծագործական աշխատանքը, նա պատասխանեց, որ տարբներ ձևերով կարելի է այդ ստեղծագործական աշխատանքը կատարել՝ ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև կինոյի միջոցով, ֆիլմերի, թատրոնների և այլն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ