26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի թավշյա հեղափոխությունը. Հրապարակ

Մենք կրկին դեգերում ենք 3 նախագահների եռանկյունում: 2017-ի ընտրություններին թեեւ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցե­լու, սակայն գործընթացները մեծ հաշվով կրկին ուղղորդվում են 3 «տիկնիկավարների» կողմից: Թե նրանցից որ մեկն ավելի հմուտ կգտնվի, ավելի բազմաքայլ կոմբի­նացիաներ կմտածի, ավելի զգուշո­րեն կշարժի քաղաքական դաշտի ֆիգուրները, նա էլ կլինի շահողը: Նրանք, անշուշտ, տարբեր ձեռագիր ունեն` եթե առաջին ու երրորդ նա­խագահներն ավելի բաց են խաղում, ուղղակիորեն կանգնելով կոնկրետ քաղաքական ուժի գլխին (ՀԱԿ եւ ՀՀԿ), ապա երկրորդի մասին նույնն ասել չենք կարող:

Առնվազն երկու, օր օրի հզորացող ուժ կապվում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, քանզի ոչ ոք երբեւէ չի հավատա, որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Բաբայանը, Վահե Հով­հաննիսյանը, Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, Իշխան Զաքարյանը եւ մյուսները որեւէ առնչու­թյուն, շփում չունեն ՀՀ երկրորդ նախագահի հետ: Եթե անգամ իրոք չկա ոչ մի շփում, ապա, միեւնույն է` այս անձինք ճակատագրորեն կապ­ված են նրա հետ, եւ նրանց բոլոր գործողությունները բացատրվելու են Ռոբերտ Քոչարյանի նպատակ­ներով ու ծրագրերով:

Եվ իրոք, վատ սցենար չէ` երկու դաշինքով գրավում են Ազգային ժողովի 20, 30, 40, անգամ 50 տոկոսը, բոլոր գործընթացներից դուրս մղում մյուս ընդդիմադիր ուժերին, միավորվում եւ դառնում հզոր հակակշիռ ՀՀԿ- ին: Ապա ինչ-որ իքս պահի հայտն­վում է սցենարիստը, պարագլուխը, իդեոլոգը, ինչպես ուզում եք կոչեք նրան, եւ գլխավորում թավշյա հե­ղափոխությունն ու հեղափոխա­կանների բանակը, վերջում էլ մե­ծահոգաբար ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:Նման բարդ կոմբինացիաները Ռոբերտ Քոչարյանի կանյոկն են, նման մի կոմբինացիայով նա 99-ին հետ բերեց գրեթե կորսված իշխանությունը:

Օրվա մյուս հրապրակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ