26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

34 ամյա Դավիթը պատճառ ունե՞ր ինքնասպանության. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից ն հայտնում են, որ 2017 թվականի հունվարին 18-ին՝ ժամը 01.15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ եղբայրն ինքնասպանություն է գործել` նետվելով 12-րդ հարկից:

 Դեպքի վայրի զննությամբ՝ Երեւան քաղաքի Ազատության պողոտա 11 Ա շենքի բակում, հայտնաբերվել է 1982 թվականին ծնված Դավիթ Ստյոպայի Մելքումյանի դիակը։

Նախնական տվյալներով՝ տուժողը, ով Իջեւանի բնակիչ է, Երեւան էր եկել հունվարի 17-ին՝ բժշկական հետազոտման ենթարկվելու նպատակով եւ ինքնասպանություն է գործել՝ եղբորը պատկանող բնակարանի հյուրասենյակի պատուհանից նետվելու միջոցով:

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց շրջանակը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քննությամբ հայտնի դարձած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ