26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թրամփի հակառակորդը այրել է իրեն Վաշինգտոնում (լուսանկար)

Վաշինգտոնում տղամարդն այրել է ինքն իրեն՝ բողոքելով Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց ու նրա երդմնակալության արարողությունից, որը տեղի կունենա հունվարի 20-ին։

Միջադեպը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփին պատկանող Trump International Hotel-ի դիմաց։

45-ամյա տղամարդը 10 տոկոսանոց այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է The Washington Times-ը,   այսօր ԱՄՆ-ի մոտ 20 քաղաքներում նախատեսվում է բողոքի ակցիաներ իրականացնել՝ Թրամփի երդմնակալության արարողության կապակցությամբ։

Հայտնի է դարձել նաեւ, որ Թրամփի դեմ ակցիաներին կմասնակցեն մի շարք հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են դերասանուհիներ Սքարլեթ Յոհանսոնը, Ջուլիանա Մուրը, երգչուհիներ Քեթի Փերին ու Շերը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ