26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԱՍ-ի Արտակը կպայքարի. Ժողովուրդ

Երեւանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում: Վերջին տվյալներով՝ ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը: Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց: Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել: Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ