26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր ցիկլոնն է մոտենում. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է.

«Այսօր վերջապես մի դրական բան երևաց: Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն: Մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում, գիտական նյութերի վերլուծությունները մեզ բերում են այն եզրակացության, որ այն որոշակի դրական ազդեցություն կթողնի Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտի քայքայման վրա: Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ