25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նաիրի Հունանյանի մոր դին հայտնաբերվել է Սև ծովում

Նոյեմբերի 23-ի գիշերը Ուկրաինայի Եվպատորիա քաղաքի առափնյա հատվածում՝ ափից 2 մ հեռավորության վրա հայտնաբվերվել է կնոջ դի: ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ մարմինը: Պարզվել է, որ զոհվածը Նաթելլա Գալստյանն է՝ լրագրող Նաիրի Հունանյանի մայրը:

Նաթելլա Գալստյանի հարևանուհին պատմել է, որ նախօրեին ինքը տեսել է զոհվածին, սակայն երեկոյան նրա որդի Արմենն ասել է, որ չի կարողանում գտնել մորը:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ ու գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, և 6 այլ բարձրաստիճան պաշտոնյաների: 5 ահաբեկիչները, այդ թվում Նաիրի Հունանյանը և նրա փոքր եղբայրը,  դատապարտված են ցմահ ազատազրկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ