26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներդրումային քաղաքականության հետընտրական հեռանկարները

Հայաստանի Հանրապետություն ներդրումային հոսքերի ակտիվացման անհրաժեշտության մասին քննարկումներն այսօր բավականին շատ են: Այս համատեքստում ուսումնասիրելով խորհրդարանում հայտնվելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերի ծրագրերը` պետք է նշել, որ բոլորն ունեն համանման ազնիվ ու արդարացի ձգտումներ` նորարարական ծրագրերի կատարելագործում և նախաձեռնությունների խթանում, ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում, տեղական և օտարերկրյա ներդրողների համար գործունեության հավասար պայմանների ապահովում, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման հարցում պետական աջակցություն և այլն: Սրանք, անշուշտ, շատ կարևոր են մեր երկրում ոլորտի զարգացման համար:

Սակայն կայծակնային և կարճաժամկետ արդյունքների հույսեր չի կարելի ունենալ: Հայաստանն արդեն իսկ ունի նորաստեղծ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, որոշ գերատեսչություններ էլ ենթարկվել են կառուցվածքային փոփոխությունների և վերոնշյալ խնդրի լուծման համար ստանձնել են նոր գործառույթներ, գործող կառավարությունն այս ուղղությամբ արդեն իսկ իրականացրել է մի շարք սկզբունքային քայլեր, որոնք երկարաժամկետ հեռանկարում միայն կարող են ունենալ դրական ազդեցություն ներդրումային դաշտի կատարելագործման վրա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու Գործադիրի համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումներ հայեցակարգերի, փաթեթների մշակումը` մասնավոր հատվածի հետ սերտ գործակցության միջոցով։ Բացի այդ, կառավարության ծրագրով նախատեսվում է 2017 թվականի ընթացքում՝ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձեւավորում՝ հետագայում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով:

Անկախ նրանից, թե քաղաքական որ ուժերը կձևավորեն առաջիկա կառավարությունը, հուսանք, որ այն կկարողանա լուծել 2017-ի ծրագրով արդեն իսկ սահմանված նշաձողը` գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017 թվականի արդյունքներով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Glob al Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Do ing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավում՝ առնվազն 4 կետով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ