26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցայտնոտ. Հրապարակ

Հայաստանն զգուշորեն, վախվորած քայլերովու տագնապը սրտում գնում է դեպի պառլամենտական ընտրություններ: Մի կողմից մտա­վախությունները, որ այս ընտրակարգը, զուտ պրոցեսի առումով, շատ բարդ է լինելու եւ ընտրողների մի հսկա հատվածի համար անհաղ­թահարելի, մյուս կողմից անհանգս­տությունները, որ նոր Ընտրական օրենսգիրքն «անկտրել ձմերուկ է»` մեկ էլ տեսար խակ դուրս եկավ, հանգիստ չեն տալիս քաղաքական դաշտին:

Շփոթի մեջ են ոչ միայն իշխող կուսակցության անդամ­ները, որոնք դեռ չգիտեն ցուցակում ինչ տեղ են զբաղեցնելու, ռեյտինգայինով առաջադրվելու են, թե ոչ, այլեւ ԲՀԿ-ն, որի աչքը ջուր կտրեց Գագիկ Ծառուկյանին սպասելով, ՀԱԿ-ը, որը չգիտի որքանով է ճիշտ առանց դաշնակիցների ընտրու­թյունների գնալը, ՀՑԴ-ն, որը չի պատկերացնում, թե կոալիցիա մտ­նելն ինչպես է ազդել իր իրական ռեյտինգի վրա, Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագիրը», որը դեռեւս չի հասկանում, թե ինչ շահեց եւ ինչ կորցրեց «Լուսավոր Հայաստանի» եւ «Հանրապետության» հետ միա­վորվելով:

Նույնքան չկողմնորոշված է նաեւ Վարդան Օսկանյանի «Համախմբումը», որն ում հետ ասես այս օրերին հանդիպում է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «ժառան­գությունը», որտեղ մնացածներին` բոլորին, թվում է, թե Րաֆֆին հենց իր մտածածն է բարձրաձայնելու, եւ իր առաջարկն է անցնելու:

Իր նա­խընտրությունների մեջ դեռ չի որոշակիացելնաեւ Սեյրան Օհանյանը, որն իշխանությունից դուրս գալուց եւ 1-2 անհասկանալի հայտարա­րություն անելուց հետո անսպա­սելիորեն վերածվել է «ցանկալի փեսացուի», որի կողմն են ձգտում եւ նախկին արտգործնախարարները, եւ ազատամարտիկները, եւ պրոռուսական մութ պրոյեկտները: Այս շփոթված, չկողմնորոշված, անծրագիր ու անղեկ քաղաքական դաշտն էլ երազում է մտ­նել խորհրդարան ու կառավարել մեր պետության երերացող նավակը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ