26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքուն՝ ընդդեմ “КВН”-ի

«Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝”ուրախահնարամիտյան”…Մեր արևելյան հարևաններին դուր չի եկել,որ Սոչիյում հունվարի 10-ին մեկնարկած “Ուրախների և հնարամիտների” 28-րդ միջազգային “КиВиН – 2017” փառատոնին մասնակցելու է նաև Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմը…Ի դեպ,այդ փառատոնին ելույթ է ունենալու նաև ադրբեջանական “Բաքվի հավաքականը” թիմը…
Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար…Նախ,նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ “АМиК” կազմակերպությանը,որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են,որ արցախյան թիմը եթե հայտարարագրված է,ապա ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է…Sputnik Azərbaycan-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների և “Բաքվի հավաքականը” թիմի անդամներին,որոնք հրաժարվել են մեկնաբանել այն…Միակ համաձրակը Թահիր Իմանովն էր,ով ժամանակին եղել է “Բաքվեցի տղաները” թիմի մասնակից…”Ինչպես եք մտածում,ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը,ով ծնվել է Ղարաբաղում…Իհարկե,ես կտրականապես դեմ եմ,որ նրանք ելույթ ունենան փառատոնին…Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ”,-հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը…Դերասանը նաև համարում է,որ “Բաքվի հավաքականը” պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին,և շատ է ափսոսացել,որ չկա Անար Մամեդխանովը,ով այս հարցը կլուծեր…
Ճիշտ են ասում,որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի…Հետաքրքիր է,եթե Թահիրը ծնված լիներ Մասիսում,նույնպես դեմ էր արտահատվելու,որ այդ քաղաքից թիմ մասնակցի այդ փառատոնին…Դերասան Թահիրը պետք է հասկանա,որ Արցախն Ադրբեջանինը երբեք չի եղել,իսկ իր համերկրացիները Արցախում ՄԻՇՏ փոքրամասնություն են կազմել, և հայկական բնակչության մեծամասնության համար եկվոր թուրքի կարծիքը բացարձակ հետաքրքիր չէ…Խեղճ ազերիներ,որոնց համար հեղինակություն էր “ռաբիս” Անարը…Մերոնք շատ բարձր են,որ համեմատենք ազերիների հետ…Թահիրի մոտ,ինչպես գրեթե բոլոր թուրքերի մոտ շատ լավ է ստացվում քծնանքը…Այդ հարցում նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել…Հատկապես,եթե թուրքը քծնում է քուրդ Ալիևներին…
Հ.Գ.Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմին ցանկանում եմ հաջողություն…Այսինքն,նրանց մասնակցությունն այդ փառատոնին և ազերիների հիստերիկ արձագանքն արդեն կարելի է մեծ հաջողություն համարել»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ