26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.

«Ավելի քան կես դար Ձեր անմոռաց կատարումների շնորհիվ հայ երգը շարունակում է դյութել ունկնդրին, իսկ նրանք, ովքեր Ձեր անզուգական ձայնի միջոցով արտերկրում առաջին անգամ են շփվել մեր ժողովրդական ու գուսանական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերի հետ, սիրահարվել են թե հայ երգարվեստին, թե հայ մշակույթին ընդհանրապես:

Ձեր գործունեությունն անկեղծ նվիրում է հայ երաժշտարվեստին, որին անմնացորդ ծառայում եք նախ որպես Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, այժմ էլ՝ որպես նույն անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով Ձեր գործը շարունակողներին»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ նոր հաջողություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ