26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նվերներ ընտրելու հարցում ես շատ բծախնդիր եմ»

Պատգամավոր Վահան Բաբայանն Ամանորը, սովորաբար, նշում է Հայաստանում՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Տոնին ընդառաջ՝ պատգամավորն ինքն է նվերներ ընտրում  հարազատների համար։
«Նվերներ ընտրելու հարցում ես շատ բծախնդիր եմ․ ինքս եմ ընտրում դրանք։ Ավելի շատ՝ սիրում եմ նվերներ տալ, քան ստանալ», – նշեց պատգամավորը։

Վահան Բաբայանը նշեց՝ Ամանորն իր համար յուրահատուկ տոն է։

«Այդ տոնն ինձ համար եղել ու մնում է ամենառոմանտիկ, կախարդական, հետաքրքիր տոներից մեկը։ Տարեմուտին ամենքս պետք է կարողանանք ներել մյուսներին, բարությամբ տրամադրվել բոլորի նկատմամբ և, ամենակարևորը, Աստծուն խնդրել, որ տարին լինի խաղաղ ու երջանիկ՝ բոլորի համար, բոլոր ընտանիքներում՝ անկախ մարդկանց  քաղաքական հայացքներից։ Թող 2017-ը միասնության տարի լինի, քանի որ հե՛նց  միասնության մեջ է մեր ուժն ու հաղթանակը»

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ