26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կջարդեմ թշնամու մռութը. ապրիլյան պատերազմի հերոսը չի լռելու /վիդեո/

«Անցած Նոր տարին ես դիմավորեցի դիրքերում: Ուզում եմ շնորհավորեմ զինվորների ու ամբողջ հայ ազգի  Նոր տարին: Թող ամենակարևորը լինի խաղաղության տարի: Բայց ասում եմ, եթե թշնամին ուզի իր կեղտոտ ոտքը դնի  մեր սուրբ հողին՝ կջարդենք թշվառ մռութը, կոչնչացնենք, որովհետև մենք մեր հողի նվիրյալն ենք ու սա մեր տունն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հերոս Վալերի Մեհրաբյանը:

1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյանը  վիրավորվել էր ապրիլի 4-ին:
Նա բեկորային վիրավորում է ստացել պարանոցի շրջանում ապրիլի 4-ի լուսադեմին: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին  Վալերին տեղեկանում է, որ թշնամին շարունակում է առաջ շարժվել: Առաջնագիծը չէր կարող լքել ու վիրավոր վիճակում նորից դիրք է բարձրանում :

Փոխհրաձգության ժամանակ  Վալերին կրկին վիրավորվում է, որովհետև փրկում է Էրիկ Բաբայանի կյանքը:

Վալերի Մեհրաբյանը այն հայորդիներից է, որ իրավամբ այսօր առաջինը բաժակ են  բարձրացնում և խմում Հայոց բանակի և հայ զինվորի կենացը:

«Երկու զավակ ունեմ՝ տղա և աղջիկ:Երկուսին էլ նույն ոգով եմ դաստիարակում: Պետք է ապրեն Արցախում ու պետք եղած ժամանակ զենքով պահեն մեր հողը»,-նշում է նվիրյալ հայորդին:

Նշենք, որ Վալերի Մեհրաբյանի կյանքը կախված է եղել մազից:

Մարտակերտի հոսպիտալում նա  վիրահատության է ենթարկվել՝ կարել են լյարդը, որը վնասվել էր պայթած արկից, ինչից հետո նրան Ստեփանակերտ են  տեղափոխել, եւ ճանապարհին նրա սիրտը կանգ էր առել:

Բժիշկներին հաջողվել է փրկել Վալերիի կյանքը: Նրան հասցնում են  Ստեփանակերտ, իսկ հետագայում` ուղղաթիռով տեղափոխում Երեւան:

Վալերի Մեհրաբյանը երկար ժամանակ կոմայի մեջ է եղել և գտնվել եւ վերակենդացման բաժանմունքում:

Մեհրաբյանը կոմայից դուրս է եկել իր ծննդյան օրը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ