26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մթոմ օգո՞ւտ եք տալիս. Աբրահամյանը՝ գեներալներին…ԱԺ-ում ՛՛թեժ՛՛ է

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային ժողովում ՛՛Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին հարցրեց, թե ինչու նախագծում կարգավիճակ սահմանելու համար ժամկետներ նշված չեն։

Ջհանգիրյանը հայտարարեց, որ ինքը և, հավանաբար, իրենց խմբակցությունը ևս կողմ կլինի այս նախագծին, սակայն ՛՛կարևոր դրույթ կա, որ բաց եք թողել։ Այս կարգավիճակը ինչպես գրված է նախագծում լիազորված մարմնի կողմից, այսինքն՝ կառավարության սահմանելու համար ժամկետ չկա, կառավարությունը հենգ տարի հետո կարող է սահմանի, կարող է տասը տարի հետո սահմանի՛՛,-բացատրեց պատգամավորը: 
Ֆարմանյանը պատասխանեց, որ մյուս համահեղինակների հետ այս հարցը կքննարկվի և կփորձեն ժամկետ սահմանել մինչև տարվա վերջ։ 

Այնուհետ Ֆարմանյանին հարցեր ունեին տալու ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՛՛Ժառանգության՛՛ քարտուղար Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Սակայն օրենքի նախագծի հեղինակներ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը նրանց անընդհատ ընդհատում էին:

 Արամ Մանուկյանը նշեց, որ օրենքի հիմքում ընդամենը պետք է լինի արդարությունը և հավասարությունը։ ՛՛Եթե ոչ, մենք մեղք գործած կլիենենք մեր զոհված տղերքի նկատմամբ՛՛։ Մանուկյանն առաջարկեց չշտապել, քննարկել, ապա ընդունել օրենքը: Սակայն նրան արձագանքեց Սեդրակ Սարոյանը: ՛՛Ձեր վախտով էլ ուզեցիք օրենքը ընդունել, բայց չընդունեցիք՛՛,-ասաց: 

Արամ Մանուկյանը նշեց, թե այն ժամանակ դա իր պատճառն ուներ։ ՛՛Այն ժամանակ քաղաքական խնդիր էր, մենք ուզում էինք ցույց տալ, որ Արցախը ինքնորշման խնդիր է լուծել, այս էր պատճառը։ Դուք շատ լավ էլ գիտեք այս մասին՛՛,-նկատեց Մանուկյանը։ Սակայն համահեղինակ պատգամավորները շարունակում էին ընդհատել:  

Վերջիններիս դիտողություն արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ հորդորելով չխանգարել` “մըթոմ օգո՞ւտ եք տալիս՛՛:  Արծվիկ Մինասյանին ևս գեներալ պատգամավորներն ընդհատում էին: Պատգամավորը խնդրեց թույլ տալ խոսել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ