02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ամանորի ուտեստներն ինքս եմ պատրաստում»

«Սովորաբար Ամանորը  նշում եմ ընտանիքիս հետ՝ հայրենիքում, սակայն այս տարին բացառություն է: Ամանորը նշելու եմ  ԱՄՆ-ում ՝ ամսուսնուս հետ», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Արմինե Պողոսյանը։

Դերասանուհին նշեց՝ սիրում է լինել խոհանոցում և համեղ ուտեստներ պատրաստել։

«Շատ եմ սիրում պատրաստել և ինքս եմ պատրաստում ամանորյա ուտեստները. Քանի որ Միացյալ Նահահնգներում եմ,  հարազատներիս նվերները արդեն ուղարկել եմ, որպեսզի մինչև Ամանոր ստանան, իսկ ամուսնուս ընտանիքի նվերները արդեն պատրաստ են և սպասում եմ ամանորի գիշերվան, որ նվիրեմ», – նշեց դերասանուհին։

Արմինե Պողոսյանը նշեց՝ Ամանորի  գիշերը բոլորն էլ՝  անկախ տարիքից հավատում են Ձմեռ պապի գոյությանը՝ հուսալով, որ նա կկատարի իրենց երազանքները։

«Առաջին հերթին նրանից խնդրում եմ առոջություն և հաջող տարի։ Ամենակարևորը, կցանկանայի որ եկող տարին մեր երկիր, մեր բանակի համար խաղաղ լինի,թող ոչ մի ծնող արցունք չթափի, բոլոր տղաները բարեհաջող ծառայեն հասնեն իրենց ծնողներին։ Իսկ իմ հայրենակիցներին մաղթում եմ բարօրություն, հաջողություն, երջանկություն և ձեռքբերումներ գալիք տարում», – եզրափակեց դերասանուհին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ