17 Օգոստոսի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ոմանք մի քանի օր ախորժակ են պահում, որ Ամանորին լավ ուտեն. դիետոլոգ

index

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս ամանորին շատ չարաշահումներ չանել ուտելիքների, խմիճքի հետ կապված: «Եթե օգտագործեք հեղուկներ, շատ ու ծանր կերակուր, կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել, գոնե պետք է խուսափել քաղցր, գազավորված ըմպելիքներից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նշեց, որ հատկապես այդ օրերին մի քանի կիլոգրամի ավելանալը հեղուկից է, պետք է հրաժարվել նաև աղից կերակուրները պատրաստելիս: Ի դեպ, Հասմիկ Աբովյանն ասաց, որ տնային տնտեսուհիները հաճախ այս օրերին չեն սնվում, կերակուրներ են պատրաստում ու այդպես իրենց սովամահության են մատնում, ինչը ևս սխալ է: Ոմանք էլ մի քանի օր շարունակ ախորժակ են պահում, որ նոր տարուն ամեն ինչ ուտեն:

«Կամ օգտագործում են մեծ քանակությամբ կերակուրներ՝ գազավորված ըմպելիքների հետ, ինչը լավ չէ:

Ես նաև խորհուրդ եմ տալիս ֆիզիկական աշխատանք կատարել այդ օրերին ևս, գոնե քայլել, լինել լողվազաններում»,-ասաց նա:

 

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ