26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆինանսների նախարարության՝ 2016-ի ձեռքբերումները /վիդեո/

«2016 թվականին ընդլայնվել է էլեկտրոնային գնումների համակարգը օգտագործող պատվիրատուների և էլեկտրոնային գնումների համակարգով իրականացվող գնումների շրջանակը», – այսօր լրագրողների հետ  հանդիմանը՝ ամփոփիչ ասուլիսի ընթացքում  ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վերջինս շեշտեց՝ էլեկտրոնային գնումների համակարգում ներառվել է հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարման ընթացակարգը, որի արդյունքում այլևս բացառվում է պատվիրատուի կողմից կոնկրետ անձին դիմելու և վերջինիս հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

«Գործողության արդյունքում գնման ընթացակագին մասնակցելու հնարավորություն են ստանում էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված բոլոր մասնակիցները և ընտրությունն իրականացվում է մրցակցային և թափանցիկ սկզբունքներով»,- ասաց նախարարը:

Վարդան Արամյանը  ընդգծեց՝   որոշում է կայացվել էլեկտրոնային դարձնել նաև պետության հիսուն տոկոսից ավելի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կարիքների համար մրցակցային, ինչպես նաև հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարման ընթացակարգերը:

«Գնումների ընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնության աստիճանը բարձրացնելու նպատակով` ներդրվել է ինտերնետ միջավայրում գործող գնումներ հաշվետվողականության ծրագիրը, որը շահագրգիռ անձանց որոնման ճկուն համակարգի միջոցով հնարավորություն է ընձեռում ստանալ ամբողջական տեղեկատվություն գնման ընթացակարգերի մասին, այդ թվում իրականացնել վերլուծություններ: Բացի այդ, էլեկտրոնային գնումների համակարգում կատարվել է ծրագրային փոփոխություն, որի արդյունքում ինտերնետ միջավայրում ավտոմատ եղանակով հասանելի են դառնում մասնակիցների ներկայացրած հայտերը՝ հայտերը բացելուց հետո»,- ասաց Վարդան Արամյանը:

 

Վերջինս տեղեկացրեց՝ աստիճանաբար նվազել է պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարման ծավալները, բարելավվել է գնման ընթացակարգերին մասնակցության միջին ցուցանիշը: Այսպես՝ 2015թ. փաստացի կատարված մեկ անձից գնումների կատարման ծավալը կազմել է շուրջ 21,2 մլրդ. դրամ (18,6%), իսկ 2016թ` շուրջ 6,5 մլրդդրամ (7,1%) : 2015թ. մրցակցային ընթացակարգերի մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 3,4 , իսկ 2016թ. 9 ամսվա դրությամբ` 3.5 մասնակից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ