24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փոքր Մհեր»-ի շրջանավարտները քրեական միջադեպքերի մեջ են եղել. նախարար

« «Փոքր Մհեր» կրթահամալիրում կա մի քանի մակարդակների պրոբլեմների թնջուկ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի փոխանցմամբ՝  կրթահամալիրում կան իրավական, տնտեսական ու մանկավարժական խնդիրներ. «Մեզ մտահոգում է այն, որ բանակում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ինչ քրեական միջադեպ որ եղել է, «Փոքր Մհեր»-ի շրջանավարտները դրանց մեջ եղել են, սա բերեց բավականին լուրջ ուսումնասիրության»:

Նա նշել է, որ ստեղծված խնդիրը կրթահամալիրի փակ լինելու մեջ է:

Հիցենենք, որ 2015 թվականի ունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվել էր 19-ամյակ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Ըստ մեղադրական եզրակացության, կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նրանք հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի ննջարաններից մեկում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ