26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկել է «Երրորդ հանրապետության» համագումարը. Օհանյանն այստեղ չէ (վիդեո)

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունն այսօր 7-րդ համագումարն է անցկացնում: Համագումարի համակարգող, քարտուղար ընտրելուց հետո հնչեց ՀՀ օրհներգը: Այնուհետ կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ համակարգային ելույթով: Նա ընդգծց, որ կուսակցության նոր ծրագիրը բաղկացած է շուրջ 50 էջից, որտեղ ամրագրված են փոքր ու միջին բիզնեսի խթանման, գյուղատնտեսության առաջընթացի, համատարա աղքատության հաղթահարման, գործազրկության մեղմացման ուղիները:

Նա հավելեց, որ կուսակցության համար սկզբունքային են Հայաստանը դարձնել ժամանակակից, մրցունակ  պետություն, ԼՂ զարգացմանը, անվտանգութանն ու միջազգային ճանաչմանը առավելագույնս նպաստել, Հայաստանի և հայության գովաբանման ճգնաժամի հաղթահարմանը ևս նպաստել, ժողովրդական վիճակը բարելավել, արտագաղթը նվազեցնել ու ներգաղթին միտիված քայլեր ծավալել:

Ըստ Վ. Դալլաքյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է բոլոր այն անհատների ու ուժերի միասնությունն, ովքեր պատրաստ են համախմբվել հատակ ճանապարհային քարտեզի շուրջ՝ պայքարելու համար երկրում ստեղծված խնդիրների դեմ: Նա նշեց, որ ժողովուրդը խոր ատելությամբ է լցված իշխանության հանդեպ:

Նկատենք, որ սպասվում էր, որ այստեղ է լինելու նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում և Վիկտոր Դալլաքյանի համագործակցության հնարավորության մասին, արդեն երկար ժամանակ է, որ մամուլը գրում էր: Ինքը Դալլաքյանն էլ չէր բացառել այդ համագործակցությունն՝ ասելով, թե իրենց հայացքները շատ խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ համընկնում են: Այնուհետ Պաշտպանության նախկին նախարարը հայտարարել էր քաղաքականություն մտնելու մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ