26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

3D գրիչ…պատգամավորը զարմացել է որդու ցանկությունից

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի ընտանիքը դեռ դեկտեմբերից Ամանորի եռուզեռի մեջ էր: Այդ նույն ժամանակ պատգամավորը զբաղված էր խորհրդարանական աշխատանքով: Henaran.am-ի թղթակցին նա պատմեց, որ ինքը պատրաստությունների ժամանակ չի ունեցել, աշխատանքը շատ էր:

«Ինչ-որ ձևով մասնակցել եմ էլի, տոնածառ զարդարել չգիտեմ, կինս ու երեխաներս լավ զարդարում են ու անհամբեր սպասում են այդ պահին, ես նվերներ եմ գնում»,-ասաց նա: Լ. Մարտիրոսյանի կրտսեր որդին հավատում է Ձմեռ պապի գոյությանն ու նամակ է գրել՝ ցանկանալով 3D գրիչ: Պատգամավորն ինքն էլ զարմացել է, որ նման բան գոյություն ունի. «Իսկ ավագ որդիս հասկանում է, որ չկա Ձմեռ պապ, բայց որպես համերաշխության նշան փոքր տղայիս՝ ձև է անում, որ ինքն էլ է սպասում, որպեսզի նա չհրաժարվի»

Ճոխ-ճոխ սեղաններ. Լ. Մարտիրոսյանի խոսքով, չեն լինում, համեստ են տոնում: Հետաքրքրվեցինք՝ վարչապետն ասել է, որ գոտինեը պետք է ձգել, այդ պատճառով են համեստ տոնում, պատգամավորն արձագանքեց. «Պատգամավորները պիտի համեստ նշեն, այն, ինչի անհրաժեշտությունը կա, ավելորդությունների կարիքը չկա, մանավանդ այն ժամանակ, երբ մեր ժողովրդի մի որոշ հատված իսկապես կարիքավոր է, խնդիրներ ունի, կարիք չկա ձևականությունների հետևից ընկնելու»:

2017-ից սպասումները ներկայացնելով նա ասաց. «Սպասում եմ  խորհրդարանական ընտրություններ, սահմանադրական բարեփոխումների հետագա իրագործում, որովհետև մենք անցումային փուլում ենք գտնվում, տնտեսական բարեփոխումներ, որպեսզի այս տարին իսկապես բեկումնային լինի մեր տնտեսության համար, ընդհանրապես մեր հասարակության համար, և բոլոր նախադրյալները կան»: Իսկ մի մանդատ էլ իր համար կուզի՞, հարցրինք. «Ամենամեծ երազանքներիս թվին չի պատկանում մանդատը, կտեսնենք, ինչպես ստացվի»:

Հիշեցնենք, որ Լևոն Մարտիրոսյանը հանրահայտ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է: Պատգամավորի խոսքով՝ լինում են տարիներ, երբ Ամանորը եղբոր հետ են նշում, սակայն այս տարի անջատ են տոնում, միմյանց շնորհավորում են հեռախոսազանգով կամ սկայպով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ