26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամանորը յուրաքանչյուրը պետք է նշի իր երկրում»

«Ամանորը յուրաքանչյուրը պետք է նշի իր երկրում: Հիշում եմ, երբ փոքր էինք, այդ տոնը նշում էինք հայկական ավանդույթներին համապատասխան՝ տոնական սեղանով՝ շամշադինյան տոլմայով, չրով ու ընկույզով», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

« Ձմեռ պապը մեզ հյուր էր գալիս. Շատ էինք ուրախանում: Այն ժամանակ որպես ամանորի նվեր՝ մենք թանաքի փոշի էինք ստանում. մեջ գրիչները այսօրվա գնդիկավոր գրիչների պես չէին, թանաքով էին: Ես սիրում եմ ավանդույթները, սիրով եմ հիշում այն օրերը, երբ ապրում էինք սահմանում, մեր ուշք ու միտքը միայն սովորելն էր: Իմ ծննդավայրը՝ Չորաթանը սահմանային գյուղ է: Այն ժամանակ մենք անհոգ էինք. խաղաղ էր, պատերազմ չկար: Ամեն մեկս մեր երազանոքներով էինք ապրում: Տավուշեցիները ավանդապաշտ են: Մենք այսօր էլ պահպանում ենք մեր ավանդույթները: Միայն սահմանն է անհանգիստ: Մենք պիտի շնորհակալ լինենք հայ զինվորին: Նրանց շնորհիվ է, որ ունենք խաղաղ ու անկախ հայրենիք: Հայ զինվորը քաջ է ու հզոր: Այս ցրտին տանը տաքուկ նստած ենք, տոնական օրերն ենք նշում, իսկ մեր զինվորները մեր անդորրն են պահպանում՝ այս ցրտին, բքին: Առաջինը մեր զինվորներին եմ ուզում շնորհավորել: Ապրիլյան պատերազմի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցինք՝ մեր տղաները անօրինակ սխրանքներ գործեցին: Թող այս տարին խաղաղության տարի լինի և թող մեր սահմանները վերջապես խաղաղվեն, իսկ արցախյան հակամարտությունը վերջապես խաղաղ հանգուցալուծում ստանա», – եզրափակեց Լավրենտի Միրզոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ