26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անբարոյական է. Հայկական Ժամանակ

Արտակարգ իրավիճակների նախարար Ար­մեն Երիցյանի վաղաժամ մահվանից հետո իշխանական շրջանակներում սկսվել են նոր նախարարի հավանական թեկնածուների անունների շուրջ քննարկումները: Այս պահին հավանական թեկնածուներ են համար­վում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վերջինս երեկ armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ առաջին անգամ է լսում այդ քննարկումների մասին եւ անհե­թեթություն է որակում դրանք. «Հատկապես անբարոյական եմ համարում իմ անունը շոշ­ափելը: Հաշվի առնելով Արմեն Երիցյանի նկատմամբ ունեցած մարդկային պատկա­ռանքը եւ հիշատակը չի կարելի նման բանի մասին խոսել»,- ասաց Աշոտյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս վաղ է համարում այղ թեմայով խոսելը’ հաշվի առնելով, որ դեռ 7 օր էլ չի անցել նախկին նախարարի հուղարկավորությու­նից: «Հիմարություն են այդ խոսակցություն­ները: Իհարկե, իմ հետ քննարկում երբեւիցե չի եղել եւ չեմ էլ կարծում, որ կլինի: Ամեն դեպքում, բարոյական չի այս պահին այդ մասին խոսելը»,- ընդգծեց մարզպետը:

Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժա­մանակավորապես դրված են նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա: Վերջինս նույնպես նախարար դառնալու որոշակի հավակնություններ ունի: Թե ինչ­քանով կգնահատվեն այդ հավակնություն­ները վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից պարզ կդաոնա առաջիկայում:

Հիշեցնենք, դեկտեմբերի 13-ին 55 տարե­կանում ծանր հիվանդությունից մահացավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ