26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Չափ կա՝ Վարդան Այվազյանը ՛՛էտքան էլ գովերգող չի կառավարությանը՛՛

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:

՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ դպրոցի նախագծի հեղինակ Ռուբեն Վարդանյանը ՌԴ-ում մեծ հեղինակությւոն ու հարգանք է վայելում է ռուսական ինտելեկտուալ զանգվածի մոտ, ինքն անձամբ վստահում է նրան, սակայն այլ հարց է, թե ինչքանով է հնարավոր այս հարցն օրինականացնել: Հակոբյանն առաջարկեց կառավարության օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ փոխել որոշակի կետեր ու ծրագիրը պարզ գրել, տրամադևել պատգամավորներին:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր հերթին նշեց, որ այս դպրոցը հիմնելը շատ լավ գաղափար է, Ազգաին ժողովը պետք է ամբողջապես տեղեկացված լինի ծրագրին: Նա առաջարկեց կառավարությանը ՛՛իր մեջ ուժ գտնել ու հետաձգել օրենքի ընդունումը՛՛:  

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որչի վստահում ՛՛Ամերիա՛՛ բանկին, որն էլ պետք է կատարի ծրագրի փոխանցումները:

՛՛Շատ ուրախ ենք, որ ներդրումներ կան, ու թեկուզ առանց փայ չեն լինում: ՛՛Ամերիա՛՛ բանկն էլ… վարչապետի անվան հետ դեռ մշուշոտ է, ես այդ բանկին չեմ վստահում՛՛,-ասաց նա:

Մանուկյանը հիշեցրեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ փակվեցին այնպիսի կրթական համալիրներ, ինչպիսիք են Մուրադ Ռաֆաելյանի և Ռաֆաելյան  վարժարանները:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վարդան Այվազյանը: ՛՛Ինձ զավեշտ է թվում՝ ամեն ինչին չափ կա, հասկացանք ընդդիմություն-ընդիմություն, բայց ամեն ինչին չի կարելի վատ ասել՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այս ծրագիրը նախագահի ու մեծամասնության ծրագիրն է և այն ուղղված է շատ խնդիրների լուծման:  

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների դժգոհողներին, որ ծրագիրն իրականացնող կազմակերպությունները շահութահարկ չեն տալու, ապա Այվազյանն ասաց, որ շահույթը կիրառվելու է  միայն ու միայն ծրագրի խնդիրների լուծման համար: ՛՛Ես էտքան էլ գովերգող չեմ կառավարությանը, պետք եղած ժամանակ լավ էլ ասում եմ, բայց ծրագրի արտոնությունները դրված են միայն ու միայն ծրագրի իրականացման համար:  

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ամփոփելով նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս ծրագրին: Նա շեշտեց, որ դպրոցի կառտուցումը թույլ կտա աշխատանքով ապահովել մոտ 4000 մարդու:

Օրենքի նախագծի քվեարկությունը կլինի վաղը:

ԲՀԿ խմբակցությունը ելույթ չունեցավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ