15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իտալացի ֆուտբոլիստների համար ամեն ինչ պատրաստ է

Հոկտեմբերի 12-ին կայանալիք Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը վաճառվում են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՖՖ լրատվության բաժնի պետ Տիգրան Իսրայելյանը: Թեև նա չկարողացավ ասել, թե կոնկերտ քանի տոմս է վաճառվել և քանիսն են դեռ վաճառքի ենթակա, սակայն վստահեցրեց, որ վաճառքում տոմսեր դեռ կան:

Հիշեցնենք, որ ֆուտբոլասերներին անհանգստացնում էին այս խաղի տոմսերի արժեքնը, քանի որ, ըստ նրանց, դրանք բավականին բարձր էին:

Տիգրան Իսրայելյանից հետաքրքվեցինք, թե արդյոք ամեն ինչ պատրաստ է իտալացի ֆուտբոլիստների ժամանման համար: ‘Այո, ամեն ինչ պատրաստ է, հյուրանոցը, կազմակերպչական բոլոր հարցերը կարգավորված են’,-ասաց լրատվության բաժնի պետը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին,`Երևանի ժամանակով 18.00-ին, Իտալիայի հավաքականը չարտերային չվերթով Պիզայից կուղևորվի Երևան, որտեղ կհանգրվանի ”Գոլդեն Փելես” հյուրանոցում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ