26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջրծաղիկից մահացած զինվորի դատը կշարունակվի երկուշաբթի

Երկուշաբթի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ  կկայանա զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից: Մեղադրվում են երկու հոգի: Ըստ մեղադրական եզրակացության, Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ