26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ում դեմ է պայքարում Շաբոյանը՝ ոչ մենաշնորհների

”Օրենսդրությունն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թույլ է տալիս խոշոր տնտեսվարողների առկայություն:

Մենք մենաշնորհների, խոշոր ընկերությունների կամ գերիշխող դիրք ունեցողների դեմ չենք պայքարում օրենսդրությամբ, օրենսդրությունը մրցակցության մասով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, թույլ է տալիս նրանց առկայությունը”,-այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ մշտապես խոսվում է Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմների բացակայության մասին:

Շաբոյանի խոսքով` իրենց հանձնաժողովի խնդիրը չարաշահումների դեմ պայքարելն է:

Ինչ վերաբերում է ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներին, որ ՏՄՊՊՀ տուգանքների չափերը միշտ չէ, որ բավականաչափ հիմնավորված են, Շաբոյանը նշեց, որ Վերահսկիչ պալատը մեթոդաբանական խնդիրներ է բարձրացրել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ