26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Մանկություն առանց ցավի”

Մայիսի 31-ին, ժամը 11-ին “Բեստ Վեստերն Կոնգրես” հյուրանոցում տեղի կունենա “Մանկություն առանց ցավի” միջոցառումը`  նվիրված երեխաների պաշտպանության օրվան:

Միջոցառումը նախաձեռնել է “Երեխաներ առանց ցավի” հիմնադրամը, որը նպատակ ունի օգնել հոդերի խրոնիկական հիվանդություններով տառապող հաշմանդամ երեխաներին` տրամադրելով նրանց կենսականորեն անհրաժեշտ դեղեր, որոնք կկանգնեցնեն հիվանդության հետագա զարգացումը:

Այսօր արդեն երկու երեխա սկսել է բուժումն այդ դեղերով եւ ունեն լավագույն արդյունք:

“Մանկություն առանց ցավի” միջոցառումը նպատակ ունի բարձրաձայնել այդ արդյունքները եւ նպաստել երեխաների հետագա բուժմանը:

Միջոցառումը յուրովի նվեր է հիմնադրամի երեխաներին, որոնց համար նախապատրաստվել է համերգային ծրագիր:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ