26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Facebook”-ի հերթական նորամուծությունը

“Facebook” սոցցանցն սկսել է բացահայտել հայտնի մարդկանց իսկական էջերը: Նրանց անունների կողքին կապույտով նշում կարվի, որը կվկայի էջի վավերականության մասին: Կստուգվեն այն բոլոր աստղերը, լրագրողները, չինովնիկները, հայտնի ընկերությունները, որոնց էջերում մեծ քանակությամբ օգտատերեր են գրանցված:

Կապույտ նշաններն աստիճանաբար կհայտնվեն: Ներկա պահին ստուգվել են երգչուհի Սելենա Գոմեսի, “TechCrunch” տեխնոբլոգի հիմնադիր Մայքլ Արինգտոնի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի էջերը:

Նշենք, որ “Facebook”-ն այս առումով ետ է մնացել մյուս սոցցանցերից: Հայտնի մարդկանց էջերում տարբերանշան արդեն դրվում է “Twitter”, “Google+”, “ВКонтакте” եւ “Одноклассники” սոցցանցերում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ