26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մայիսի 23-ից մինչեւ 29-ը մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Ս.թ. մայիսի 23-ից մինչեւ 29-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել մայիսի 28-ին Աշոցք գյուղից 4 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ, որից 3-ը (3-ից մինչեւ 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի երկրաշարժի հետցնցումներն են:

Մայիսի 24-ին 3 բալանոց 2 երկրաշարժ է տեղի ունեցել, մեկը Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Սալմաստ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, մյուսը` Վրաստանում, Դմանիսի քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ, բոլորն էլ խաղաղօվկիանոսյան օղակաձեւ գոտում (հրե օղակ), զոհեր եւ ավերածություններ չկան: Մայիսի 23-ին Տոնգայի Թագավորության ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են 7.4 եւ 6.3 մագնիտուդ ուժ: Մայիսի 24-ին Օխոտի ծովում` Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 408 կմ հյուսիս-արեւմուտք տեղի ունեցած 8.2 մագնիտուդով երկրաշարժն ունեցել է մոտավորապես 600 կմ խորություն: Կուրիլյան կղզիներում եւ Սախալինի ափամերձ հատվածում հայտարարվել էր ցունամիի վտանգ, ինչն այնուհետեւ հերքվել էր: Խորքային երկրաշարժն զգացվել է ողջ Ռուսաստանի երկայնքով, նույնիսկ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ որոշ բարձրահարկ շենքերից կատարվել է մարդկանց տարհանում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ ճապոնական մի շարք պրեֆեկտուրաներում, այդ թվում` մայրաքաղաք Տոկիոյում: Ժամեր անց երկրաշարժին հետեւել է 6.8 մագնիտուդով հետցնցում: Սեյսմիկ ակտիվությունն այս տարածքում դեռ պահպանվում է:

 

“ՍՊԾ” գործակալություն

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ