26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Գիշերը չեն քնում, մտածում են ինչ օրենք հանեն, որ մարդկանց վնաս լինի”. բողոքում են խաղային ապարատների տերերը /վիդեո/

“Մայիսի 23-ին տարածքի հարկային տեսուչները եկել են մեզ զգուշացրել`  ապարատները հանեք, անջատեք դրեք ներս:  Սուս ու փուս անջատել ենք ու գնացել մեր տարածքային հարկային վարչություն”,-Henaran.am-ին պատմեց Էջմիածնի քաղաքացի Ազատ Սանթրոսյանը:

Բանն այն է, որ ըստ Ազատ Սանթրոսյանի հարկային մարմինները տարիներ առաջ ուժի մեջ մտած օրենքի մասին ‘’այսօր են հիշել’’: Խոսքը  ‘’խաղային’’ այն ապարատներին է վերաբերում, որոնք հիմնականում տեղադրված են բենզալցակայանների հարևանությամբ կամ ժամանցային գոտիներում:  Նախկինում այդ ապարատներից միայն փափուկ խաղալիքներ էին շահում, իսկ վերջին տարիներին` նաև  ծխախոտ:

Յուրաքանչյուր սարքի արժեքը տատանվում է 1500 դոլարի սահմաններում:

Պարզվում է խաղային ապարատներում  ծխախոտի գոյությունը  օրենքով արգելվում է,  և օրենքը խախտելու դեպքում սահմանված է 5 միլիոն դրամ տուգանք. “ Բա որ նման օրենք կար, խի չէին մեզ ասում, 98 թվից սարք ունենք”:

Ապարատի օգտագործման թույլտվության լիցենզիան նույնպես 5 միլիոն դրամ է. “Մարդիկ գիշերը չեն քնում, մտածում են ինչ օրենք հանեն, որ մարդկանց վնաս լինի”:

Էջմիածնի տարածաշրջանից մի խումբ  անհատ ձեռներեցներ որպես բողոքի թիրախ ընտրել են ֆինանսների նախարարությունը: Այս պահին նրանք բողոքի ակցիա են իրականացնում ֆինանսների նախարարության դիմաց` պնդելով, որ ոտնահարվել են իրենց իրավունքները և պայքարից բացի  այլ տարբերակ չի մնացել:

Հիշեցնենք, 2003թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ) կողմից ընդունվել է Ծխախոտի դեմ պայքարի մասին կոնվենցիան: Կոնվենցիային միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը :

Կոնվենցիան պարտավորեցնում է դրան միացած յուրաքանչյուր պետության իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելել ծխախոտային արտադրատեսակների գովազդը,վաճառքի խթանումը և հովանավորությունը։

Մինչդեռ հանրամատչելի և հատկապես երեխաներին մատչելի վայրերում կարելի է հանդիպել “խաղային” ապարատներ, որոնցում լցված են փուչիկներին կապված ծխախոտի տուփեր: Մարդիկ, այդ թվում երեխաները, հնարավորություն ունեն համապատասխան մանրադրամի դիմաց խաղալ և “որսալ” փուչիկն ու դրան կապված ծխախոտը:

Ստացվում է  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արագորեն տարածվող այս բիզնեսի արդյունքում ծխախոտն ուղղակիորեն ու մատչելի կերպով հասանելի է դառնում երեխաներին:

 

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ