26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տաշիր-Ստեփանավան ճանապարհին խոշոր ավտովթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել

Մայիսի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել “Օպել-Աստրա” և “Օպել-Վեկտրա” մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով “Օպել-Աստրա”-ի ուղևորը` 54-ամյա Սլավիկ Սուքիասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և “Օպել-Վեկտրա”-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 72-ամյա Հակոբ Հովսեփյանը և 8-ամյա Արման Պողոսյանը մահացել են:

Մայիսի 29-ին, ժամը 06.15-ին, “Օպել-Աստրա”-ի վարորդը`54-.ամյա Նորիկ Դավոյանը, իսկ ժամը 14.10-ին` 4-ամյա Արգամ Պողոսյանը հիվանդանոցում նույնպես մահացել են:

Կատարվում է քննություն:

Տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ