02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊՆ պետհամարանիշերը` սիրուհիներին. Փաստ

Սայաթ-Նովա փողոցում ՊՆ բարծրաստի- ճան մի պաշտոնյա քաղաքացիական հագուստով զբոսնելիս նկատում է «Նի- սան Մարչ» մակնիշի մի ավտոմեքենա (սա էն ղամսկի փոքրիկ մեքենաներից է) Պաշտպանության նախարարության պետհամարանիշերով: Մոտենում է ավտոմեքենայի վարորղին, ավելի ճիշտ` վարորդուհուն, սլացիկ, երկարոտն գեղեցկուհուն և հարցնում.

«Աղջիկ ջան, ոնց անե՞նք, որ ես էլ ՊՆ պետհամարւսնիշ ունենամ: «0՜, դա շատ թանկ հաճույք է, հոպար»,֊ասում է աղջիկը: Կես ժամ անց պաշտոնյան պարզում է, որ այդ աղջիկը իրենց համակարգից մեկի սիրուհին է, չէ, կոպիտ ասեցինք, ընկերուհին է …

Լրատվամիջոցների ներկայացուցիչները նկատել էին, որ 200 հազար դոլար, 100 հազար դոլար արժողությամբ մի քանի ավտոմեքենաներ են շրջում ՊՆ պետհամարանիշերով և աղմուկ էին բարձրացրել, թե այս ի՞նչ շքեղություն է, դրանցով մի քանի հատ տանկ կարելի է գնել: Նախարարությունում պարզել էին, որ դրանք իրենց մեքենաները չեն, այլ ինչ-որ անհատների… Ինչևէ: Դանակը ոսկորին հասավ: Նախարարությունը որոշում կայացրեց, և արդեն սկսել է բոլոր ՊՆ պետհամարանիշերը հետ վերցնել դրանք անօրինական օգտագործողներից:

Մեր տվյալներով` համապատասխան մարդիկ զանգահարել են նաև նախկին պաշտոնյաների ու խնդրել վերադարձնել բոլոր ՊՆ պետհամարանիշերը: Նրանք ասել են, թե իրենք կխոսեն նախարարի հետ: Սակայն
աշխատակիցը պնդելէ, թե հիմա տվեք, երբ նախարարը թույլատրի’ կվերադարձնենք: Ցավոք, այս որոշումից նաև ազնիվ մարդիկ են տուժել:

ՊՆ-ում աշխատակիցներից շատերը իրենց անձնական ավտոմեքենան, որը ՊՆ պետհամարանիշ էր կրում, ծառայեցնում են բանակին: Նրանցից էլ են առգրավել: Վերջին շրջանում այս ամենից շահում էին … կարմիր գծերի տերերը: Որովհետև քանի օր է` հարյուրավոր ավտոմեքենաների վարորդներ անընդհատ տուգանվում են, քանի որ միշտ ունեցել են ՊՆ պետհամարանիշեր, և հիմա, երբ այն հանձնել են, իներցիայով կարմիր գծերն արհամարհում են …

Մենք գանգահարեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին’ պարզերս, թե պետհամարանիշերի «առգրավումնե ավարտվել է, արդյոք:

-Պարոն Հովհաննիսյան, անօրինական կերպով օգտագործվող բոլեր ՊՆ պետհամարանիշերն են վերադարձվել:

֊Երեք ամիս առաջ բոլորից հետ ենք վերց-րել: Բայց խնդիրը անօրինական, օրինակա-նը չէր, դա ձեր բնորոշումն է, խնդիրը Պաշտ-պանության նախարարության գործառույթ-ների հետ կապ չունեցող մեքենաների պետ- համարանիշերը վերադարձնելն էր:

֊Նախկին պաշտոնյաները նույնպես վերադարձրել են:

֊Իմ իմանալով` այո: Բայց ընդհանրապես բոլորինն է վերադարձվել: Նա, ում աշխա-տանքը ուղղակի կամ անուղղակի չի առնչ-վում Պաշտպանության նախարարության հետ և ծառայողական մեքենայի կարգավի-ճակ չունի, վերադարձրել է:

֊Հնարավոր է հետագայում որոշ անձանց հետ վերադարձնեք իրենց ՊՆ պետհամարանիշերը:

֊Նման տեղեկություն չունեմ: Եվ կարծում եմ’ նման բան չի եղել և չի էլ կարող լինել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ