26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն ամուր հիմքերի վրա է

Նոյեմբերի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում կանցկացվի տասներորդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

Շաբաթվա մեկնարկի կապակցությամբ այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի  ղեկավար Ուիլյամ Լահյուն նշեց, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն առ այսօր ամուր է եղել եւ շարունակելու է լինել, քանի որ այն հիմնված է փոխադարձ շահերի վրա։

«Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համար գործընկերություն նշանակում է աշխատել այն հարցերի շուրջ, որոնք մտահոգություն եւ հետաքրքրություն են ներկայացնում: ՆԱՏՕ-ն պետությունների միություն է, որը միասին եւ կամավոր համագործակցում է փոխադարձ անվտանգության շահերի համար»,- ասաց նա։

Բանախոսը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ գործընկերների համագործակցությունները կամավոր բնույթ են կրում եւ որ Հայաստանը ևս Դաշինքի հետ նման հարաբերությունների մեջ է:

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերություններում նաև միմյանց հետաքրքրող տեղեկություններ են հաղորդվում. «Օրինակ՝ վերցնենք Սիրիան. Հայաստանի հետ  քննարկումներ ունեցանք Սիրիային վերաբերող հարցերի շուրջ։ Հայաստանը, փոքր երկիր լինելով, քսան հազար փախստական է տեղավորել»,- ասաց նա՝ նշելով, որ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Լահյուն նշեց նաեւ, որ ուղղակիորեն ներգրավված չլինելով հակամարտություններից եւ ոչ մեկում՝ ՆԱՏՕ-ն քաղաքական օժանդակություն է ցուցաբերում տարածաշրջաններում խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատող կառույցներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ