28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի գործով մեղադրվող Նարեկը հետևել է ընկերների հորդորին

download

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը, որը հոկտեմբերի 31-ից հացադուլ էր անում՝ նոյեմբերի 11-ին դադարեցրել է հացադուլը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Սարգստյանի պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ Նարեկը հետևել է Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանին և Արայիկ Խանդոյանի հորդորին:

«Նարեկ Սարգսյանի առողջական վիճակը լավ է, արդեն բանտախուց է տեղափոխվել: Ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատարձակվելու միջնորդություն կներկայացնենք նոյեմբերի 18-ին կայանալիք դատական նիստի ժամանակ»,-ընդգծեց պաշտպանը:

Նշենք, որ ստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործով՝ բացի Սարգսյանից անցնում են եւս 3 մեղադրյալներ՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը եւ Ալբերտ Ավագյանը:

Լուսանկարում՝ փաստաբան Արայիկ Պապիկյանն է:

13428570_1110315039028239_6677751110589536319_n

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ