26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գոնե ամենահայտնի օլիգարխների թալանած միլիարդները վերադարձվեն բյուջե

Այն, որ այս գաղափարը դեռ հում է և ամբողջական մշակման կարիք ունի, ինձ համար անկասկած է։ Պետք է հստակեցնել և, կարծում եմ, փոփոխության ենթարկել գումարի չափը՝ տարբեր եկամուտներ ունեցող մարդկանց համար սահմանելով համապատասխան տարբեր չափեր։ Ամենակարևոր կողմերից մեկն էլ այն է, որ ապահովվի լիարժեք վստահություն այն կառույցի նկատմամբ, որը հավաքագրելու և տնօրինելու է այդ գումարը։ Դա պետք է արվի չափազանց թափանցիկ և հաշվետու հասարակությանը։

Մյուս հարցը, որի շուրջ նույնպես կասկած չունեմ, այն է, որ եթե մենք սիրում ենք մեզ համեմատել Իսրայելի հետ, ուրեմն նաև հրեաների պես պետք է պարտավորված զգանք մեզ որոշակի չափով անմիջականորեն նպաստել մեր երկրի զարգացմանը։ Այսպիսի մեխանիզմը, գուցե, հետագայում ձևավորի որոշակի մշակույթ մեր մեջ։

Եվ ամենակարևորը. որպեսզի այս պրոցեսը առավելագույնս հավանության արժանանա հասարակության կողմից, օրվա հրամայական է պետական բյուջե վերադարձնել նախնական փուլում գոնե ամենահայտնի օլիգարխների թալանած միլիարդները։ Այլապես ստացվում է, որ յուրային օլիգարխների գողացած հսկայական գումարները թողած՝ Կառավարությունը հարկում է հազիվ գոյատևող շարքային քաղաքացիներին։ Վստահ եմ, որ նշածս բացթողումները շտկելու դեպքում 1000 դրամ բանակի հարկի դեմ ոչ ոք երբեք չի բողոքի։

Արա Միրզոյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ