26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուր գնաց ՛՛Տաշիրի՛՛ 5 հազար հոգու քվեարկությունը. Հրանուշ Հակոբյանին տարօրինակ բաներ են պատմել /վիդեո/

”Մեր տղան շատ փայլուն խոսեց, ”Եվրատեսիլում” մեկն է հաղթում, մեկն էլ հաղթեց, հնարավոր չէ, որ բոլորն 24-ն էլ հաղթեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` անդրադառնալով ”Եվրատեսիլում” Հայաստանը ներկայացնող ”Դորիանս” ելույթին ու զբաղեցրած 18-րդ տեղին:

Նշենք, որ նախքան մրցույթը նախարարը դիմել էր սփյուռքին` կոչ անելով քվեարկել ”Դորիանսի” օգտին: Այս կոչը քննադատությունների արժանացավ, երբ ”Դորիանսին” բավական քիւչ ձայներ բաժին հասավ, և մամուլն էլ գրեց, որ հենց այկ կոչն է նաև Հայաստանի ներկայացուցիչների տապալման պատճառը: Այս մասին Հակոբյանն ասաց.

”Մեր աշխատանքի ձևը սփյուռքին դիմելն է, մենք բոլոր ՛՛եվրատեսիլների՛՛ ժամանակ սփյուռքին դիմել ենք, չգիտեմ` ինչու լրատվությունը շատ ակտիվացավ իմ կոչի կամ դիմումի առիթով”:

”Ստացել եմ արձագանքներ, դեսպաններն ու հայկական կառույցներն ասել են, որ նախապատրաստվում են ու ամեն ինչ անելու են: Բայց կարծում եմ ինքներդ էլ համոզվեցիք, որ ՛՛Եվրատեսիլն՛՛ ամբողջությամբ կեղծիք է: Սկսած նրանից, որ միայն հինգ հազար հոգի Տաշիրի մրցանակաբաշխությանը նստած քվեարկում էին ամեն մեկը քսան անգամ, Ռուսաստանը երկու միավոր տվեց, դա անհնար է”,-ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը պատմեց, որ Հոլանդիայից և Բելգիայից իրեն զանգահարել են ու ապշեցուցիչ տեղեկություն հաղորդել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ