26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի մայիսի 21-ի նիստում

Հայ մեծանուն գրող Ռաֆայել Պատկանյանի ”Վարդապետարան Հայաստանի Ազատության” աշխատությունը, որը  լույս է տեսել 1889 թվականին, պատասխանում է այսօր մեզ հուզող մի շարք հարցերի: Մեջբերում եմ` 

 ”Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին: Կիսագազան սեւամորթ ստրուկը հիմնեց իր անկախ Լիբերիա պետությունը ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց Պաղեստինի 2/5 մասը, իսկ անհոգ հայերն իրենց հարազատ դրախտ Հայաստանի մեջ մեկ թիզ անկախ խորշ չունին… 

Հարց.  Ի՞նչ պատճառով հայոց անկա­խությունը 4 անգամ կորսվեց: 
Պատասխան. Հայերի անկախության 4 անգամ կորչելու պատճառները միեւնույնն էին. Նախ՝ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծերի (նախարարների) եւ ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, եւ երկրորդ՝ հայե­րի խելքը չկտրեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ոչ սեփական հող եւ ոչ օրենք:.. Հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան համազգի նախարարների լուծը: 

 Հարց.  Ո՞րն է ավելի շատ արյան եւ փողի զոհ պահանջում հայերից՝ թշնամու հետ պատերազմը, թե՞ այժմյան խաղաղ ստրկական վիճակը: 

Պատասխան. Այն ստոր, արտասվելի, անընդունելի վիճակը, որի մեջ են այժմ հայերը, ավելի շատ արյան եւ փողի (նյութական) զոհ է պահանջում հայերից, քան դեմ առ դեմ պատերազմը թրքերի, քրդերի ու չերքեզների հետ: Տարեցտարի հազարավոր հայեր են մորթվում եւ միլիոնների փող եւ ապրանք են կողոպտվում, հափշտակվում, գողացվում, փչացվում անպաշտպան, փոքրոգի հայերից:

 Հարց. Միթե կարող է Հայաստանը երբեւիցե հայերի սեփականությունը դառնալ:

Պատասխան. Այո´, կարող է. անշուշտ կդառնա նա հայերի սեփականությունը, եթե բոլոր հայերը՝ այր ու կին, հարուստ ու աղքատ, ծեր ու պատանի այնպես բաղձան ու ձգտեն Հայաստանի ազատության, ինչպես քաղցածը ձգտում է հացին ու ծարավածը՝ ջրին:

 Հարց. Ճշմարի՞տ է, որ ասում են, թե ազգը ստրկությունից ազատելու համար պետք է մեծամեծ վտանգների ենթարկվել ու պետք է ահագին փող վատնել: 

Պատասխան. Այո´, շատ ճիշտ է: Եթե ազատագրողները 2-3 հոգի լինեն, վտանգը շատ մեծ է ու կորուստն՝ անխուսափելի, զոհերն էլ՝ մարդկային ուժից վեր, բայց եթե ամբողջ ազգը մասնակցի, այն ժամանակ եւ´ վտանգը, եւ´ զոհողությունն այն աստիճան կթեթեւանան, որ ամեն մի անհատին գրեթե անզգալի կթվան…”-մեջբերման ավարտ:

 Այսօր մեր ժողովուրդը քաղցած է եւ  ծարավ, նրան խեղդում է ազատության ծարավը: Նրա գիտակցության մեջ  տեղի է ունեցել հեղափոխություն, նա գիտի իրեն հուզող հարցի պատասխանը. ”Ինքը՝ հայ ազգը, պիտի ազատէ  Հայաստանը օտարների ձեռքէն”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ